top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ». ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ԹԻՄԻ ՀԱՎԱՔ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Nov 7, 2024
  • 1 min read

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ հավաքել է իր թիմին,մասնավորապես «Հայաստան» դաշինքի խորհրդարանական ֆրակցիային: Մի քանի ժամ տևած հանդիպումը տեղի է ունեցել դաշինքի կենտրոնական գրասենյակում եւ ձգվել է մինչեւ ուշ երեկո:



«Այո, հաստատում եմ, որ ֆրակցիայի նիստ է տեղի ունեցել դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ: Քննարկել ենք ինչպես ներքաղաքական հարցեր, այնպես էլ աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ դրանց ազդեցությունը տարածաշրջանի եւ Հայաստանի վրա։ Նախագահի մասնակցությամբ ֆրակցիայի նման նիստերը պարբերական բնույթ են կրում», մեզ փոխանցեց պատգամավոր Ագնեսա Խամոյանը:



bottom of page