Քասախ գետն ընկած 4 տարեկան երեխայի կյանքը փրկել չի հաջողվել
- Ani
- 21 hours ago
- 1 min read
Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օշական բնակավայրի «Հին ջրաղաց» ռեստորանային համալիրի հարևանությամբ հոսող Քասախ գետը երեխա է ընկել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխան գետն է ընկել ժամը 18:00-ի սահմաններում ու երեխայի ծնողները, հարազատները, քաղաքացիները, փրկարարները ոստիկաններն ու պարեկները բավականին երկար հատված որոնողական աշխատանքներ են կատարել։ Ժամը 20:15-ի սահմաններում երեխայի՝ գետն ընկնելուց բավական հեռավորության վրա փրկարարները հայտնաբերել են երեխային, օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկները, ցավոք, չեն կարողացել փրկել երեխայի կյանքը. պարզվել է, որ նա ջրահեղձ է եղել ու բժիշկներն արձանագրել են մահը։