Search
Արմինկան չի դադարում զարմացնել․ երգչուհու հերթական շլացնող կերպարը նոր ֆոտոշարքում
- anigevorgn
- Mar 2
- 1 min read

Արմինկան հետեւորդներին շարունակում է հիացնել իր արտաքին հմայքով՝ ապացուցելով, որ տարիներն աննկատ են անցել իր կողքով։ 51-ամյա երգչուհին սոցիալական ցանցերում գարնանամուտն ազդարարել է նոր ֆոտոշարքով, որում հանդես է եկել կաթնագույն կերպարով։
Երգչուհու կերպարի հիմքը մորթյա սպիտակ երկար վերարկուն է՝ սեւ պուտերով, որը նա կրել է սպիտակ զուգագուլպայի վրայից՝ սպիտակ կոշիկների համադրությամբ։ Արմինկան նախընտրել է դասական ոճի «սմոքի այս» դիմահարդարում, որն ավարտել է նյուդ երանգի փայլուն շրթներկով։
«Բարեւ գարուն»,-երգչուհին այսպես է վերնագրել լուսանկարների շարքը, որոնց հեղինակը լուսանկարիչ Աբրահամ Թորոսյանն է։

20:24 15.04.2025
10:35 14.04.2025