Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. հայտնել է երկրի վարչապետ Ֆումիո Կիսիդան. փոխանցում է Reuters-ը։
Պատժամիջոցները նախատեսում են ԴԺՀ-ից և ԼԺՀ-ից արտահանման արգելք, արգելում ռուսական նոր պարտատոմսերի թողարկումը։ Դրանք վերաբերում են նաև ՌԴ սուվերեն պարտքին։
Կիսիդան հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները խախտել են Ուկրաինայի ինքնիշխանությունը, ինչն էլ առաջացրել է Տոկիոյի արձագանքը։
Նա Մոսկվային Ուկրաինայի շուրջ իրադրության կարգավորման կոչ է արել՝ նշելով, որ ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումը հանդիսանում է Ուկրաինայի տարածքային ամբողջականության խախտում։
Վարչապետի խոսքով՝ անհրաժեշտ ընթացակարգերը կիրականացվեն առանց հապաղելու, և իրադրության վատթարացման դեպքում միջոցառումների ցանկը կընդլայնվի։