Ճապոնիայում մեքենան վրաերթի է ենթարկել երեխաների խմբին. կան տուժածներ
Առնվազն 10 երեխա է տուժել Ճապոնիայի կենտրոնական մասի Հիգասիուրա քաղաքում մանկապարտեզի սաների խմբին մեքենայի վրաերթի հետևանքով: Դեկտեմբերի 9-ին այդ մասին հաղորդում է Asahi թերթը:
Բացի դրանից, հոսպիտալացվել է փոխադամիջոցի՝ 70-ից մինչև 80 տարեկան վարորդը, նա գանգատվել է վատ ինքնազգացողությունից: Ոստիկանության աշխատակիցներն սկսել են հետաքննություն՝ պատահարի պատճանեռը պարզելու համար: Վերջին տարիներին Ճապոնիայում հաճախացել են տարեց վարորդների հետ կապված միջադեպերը: Տեղի ոստիկանությունն այս առնչությամբ հորդորում է հոժարակամ հրաժարվել վարելու իրավունքից իր ուժերի անվստահության դեպքում: