Ճապոնիան պատրաստ է գազով ապահովել Եվրոպային
Ճապոնիան ծրագրում է Եվրոպային մատակարարել հեղուկ բնական գազի իր պաշարների մի մասը, քանի որ Ուկրաինայի շուրջ ճգնաժամի սրումը սպառնում է եվրոպական էներգետիկ անվտանգությանը. հայտնում է Kyodo-ն՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Տոկիոն գազ մատակարարելու պատրաստակամություն է հայտնել՝ ի պատասխան ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի հարցմանը։
Մինչև եվրոպական շուկա գազի մատակարարումների մեկնարկը, Ճապոնիան պետք է համոզված լինի, որ ներքին շուկայում վառելիքի քանակը բավարար է երկրի բոլոր կարիքները հոգալու համար։