top of page

ԱՄՆ-ն Տոկիոյին խնդրում է պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ եթե հարձակվի Ուկրաինայի վրա


Միացյալ Նահանգները Ճապոնիային խնդրում է քննարկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների հարցն, այն դեպքում, եթե Ռուսաստանը հարձակվի Ուկրաինայի վրա: Այդ մասին՝ հղում անելով մի անանուն դիվանագիտական աղբյուրի. հայտնել է Kyodo News ճապոնական լրատվական գործակալությունը:


Kyodo News-ը նշում է, որ դա բավական բարդ խնդիր է Ճապոնիայի համար, քանի որ պատժամիջոցների սահմանումը բացասական կազդի ռուս-ճապոնական հարաբերությունների և մասնավորապես, խաղաղություն կնքելու պայմանագրի շուրջ բանակցությունների վրա:


Ենթադրվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսի երկրորդ կեսին կայցելի Տոկիո: Ամերիկա-ճապոնական բանակցություններում առանցքային թեմաներից մեկը կլինի Ճապոնիայի՝ իբրև ԱՄՆ-ի դաշնակցի և «Մեծ յոթնյակի» անդամի դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում:

bottom of page