Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը. Ժաննա Անդրեասյան
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժանան Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հաստատվել է 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների ժամանակացույցը։ Այս տարի քննությունները կիրականացվեն հունվարին՝ հնարավորություն ընձեռելով նախապատրաստվել արձակուրդային շրջանում։ Դպրոցներն էլ հնարավորություն կունենան ավելի հանգիստ ռեժիմում իրականացնել կիսամյակների ամփոփման աշխատանքները»։
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի նոյեմբերի 30-ի հրամանում նշվում է, որ 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունները կանցկացվեն հունվարի 10-15-ը։
Ինչպես նաև նշվում է, որմիասնական քննություններին մասնակցող սովորողը հունվարին պետական ավարտական քննություն (ներ) կարող է հանձնել այն առարկա(ներ)ից որ(ոնք)ը չի հանձնելու միասնական քննությունների համակարգով։
Մանրամասները՝ այստեղ