top of page

Ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով․ Ժաննա Անդրեասյան



Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Հարգելի տնօրեններ և ծնողներ, քանի որ վերջերս անընդհատ ստանում եմ ահազանգեր ուսումնական գործընթացի կազմակերպման մասով, ուղղակի հիշեցնում եմ, որ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման հնարավորությունները սահմանված են գործող կարգերով և գտնվում են դպրոցի որոշման տիրույթում։


Մասնավորապես, հեռավար ուսուցման կարգով նախատեսված է, որ.

Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների (բացառությամբ՝ սովորողների կողմից կրթական ծրագրի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման արդյունքում սովորողի փոխադրմանուղղ.) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 09-Ն հրաման, կետ 9).

Ուսումնական պլանով էլ ամրագրված է, որ.

Սովորողների ընթացիկ գնահատումն իրականացվում է բանավոր հարցման, գործնական աշխատանքի, թեմատիկ աշխատանքի և կիսամյակային ամփոփիչ աշխատանքի ձևերով։ Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ աշխատանքներն իրականացվում են գրավոր եղանակով, իսկ անհնարինության դեպքում՝ բանավոր, աշխատանքի ամբողջ ընթացքը որակյալ տեսաձայնագրելու պայմանով։ (ՀՀ ԿԳՄՍ նախարարի N 54-Ն հրաման, կետ 21):


Հետևաբար դպրոցը պետք է գնահատի իրավիճակը և ամեն կոնկրետ դեպքում ըստ անհրաժեշտության օգտագործի եղած գործիքակազմը։ Պետք չի նախարարություն դիմել հարցով, որի կարգավորման տարբերակներն արդեն իսկ նախատեսված են։ Պետք է ծանոթ լինել կարգավորումներին և կարողանալ կիրառել դրանք ըստ անհրաժեշտության։

bottom of page