top of page

Անչափահասը Զովունիում մեքենայով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի․ 4 վիրավոր կա


Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 17-ամյա Արթուր Մ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով Զովունի գյուղի 7-րդ փողոցում վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Ford Transit»-ին, վերջինն էլ, առաջ ընթանալով, բախվել է կայանված «Opel»-ին։



Shamshyan.com-իհաղորդմամբ՝ վթար-վրաերթի հետևանքով վրաերթի ենթարկվածներն ու «Volkswagen»-ի վարորդը, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։



Վրաերթ-վթարի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով «Volkswagen»-ը տեղափոխվում է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

bottom of page