Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Էմբեր Ռոուզը բացահայտել է իրական պատճառը, թե ինչու է ռեփերը «մերկացնում» իր կանանց
- anigevorgn
- Mar 6
- 2 min read

Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Էմբեր Ռոուզը, պատմել է ռեփերի ազդեցության մասին այն կանանց ոճի վրա, որոնց հետ հանդիպում է։ Նոր հարցազրույցում մոդելը բացահայտել է, որ հենց ռեփերն է ստիպում իր զուգընկերուհիներին բաց զգեստներ կրել, գրում է Club Shay Shay Podcast-ը։
Ռոուզը և Ուեսթը հարաբերությունների մեջ են եղել 2008-ից 2010 թվականներին, սակայն նրանց բաժանումը աղմկոտ ու սկանդալային էր: 41-ամյա մոդելը, ով ավելի վաղ Քանյեին մեղադրել էր նվաստացման և ահաբեկման մեջ, բացահայտ խոսել է իր կանացի զգեստապահարանը կառավարելու նրա ձևի մասին։
Երբ նրան հարցրել են Բիանկա Սենսորիի սադրիչ հանդերձանքների մասին, ով վերջերս Grammy-ին ներկայացել էր թափանցիկ զգեստով, Ռոուզն առանց վարանելու ասել է.
«Քանյեն, անկասկած, նրան այդպես է հագցնում: Նա նույն բանն արեց ինձ և Քիմի հետ: Դա պարզապես իր ոճն է: Նա ցանկանում է, որ մյուս տղամարդիկ ցանկանան իր կնոջը: Դա նրան գրգռում է, նա սիրում է դա: Նա սիրում է, երբ տղամարդիկ խելագարվում են իր կանանց համար եւ ցանկանում է, որ իր բոլոր ընկերները ցանկանան քնել իր կնոջ հետ: Նա ցանկանում է, որ իր ընկերուհին կամ կինը լինի սենյակի ամենացանկալի մարդը»:
Երբ հաղորդավարուհի Շենոն Շարփը հարցրել է, թե ինչու է համաձայնել նման հագուստ կրել, Ռոուզը խոստովանել է.

«Ես երիտասարդ էի: Այդ ժամանակ ես մտածում էի՝ լավ, նա ինձ համար այս իրերը գնում է, ես գեղեցիկ տեսք ունեմ, ես հիանալի տեսք ունեմ: Բայց եթե նայեք իմ հին լուսանկարները, որոնցում մենակ եմ, առանց նրա, ես միշտ հագնում էի լայն ջինսեր, շապիկ եւ օվերսայզ բաճկոն»։
Շարփը Էմբերին հիշեցրել է մի ժամանակ, երբ նա իրոք դուրս էր գալիս բաց զգեստով Ուեսթի հետ հարաբերությունների ժամանակ:
«Այո, հիշում եմ, ես լացում էի այն ժամանակ, մենք Իտալիայում կամ Փարիզում էինք, հիշում եմ, թե ինչպես էինք վիճում, և ես գոռում էի՝ «Ես չեմ ուզում սա հագնել»: Իսկ նա ասում էր. «Դու չես հասկանում, դա նորաձև է: Ես հանճար եմ»։ Եվ այդպես, ես դուրս էի գալիս այդ հանդերձանքով, որը պայթեցնում էր համացանցը»:
Ռոուզը խոստովանել է, որ այլևս երբեք նման հանդերձանք չէր հագնի։
20:24 15.04.2025
10:35 14.04.2025