top of page

Ռուսաստանը ներկայացնող Նունե Ասատրյանը՝ աշխարհի չեմպիոն

  • Writer: anigevorgn
    anigevorgn
  • Mar 17
  • 1 min read

Ռուսաստանը ներկայացնող  Նունե Ասատրյանը նվաճեց Սերբիայի Նիշ քաղաքում անցկացվող բռնցքամարտի կանանց աշխարհի առաջնության ոսկե մեդալը։

60 կգ քաշային կարգի եզրափակչում 23-ամյա կրասնոդարցի մարզուհին 5:0 հաշվով պարտության մատնեց Ղազախստանի ներկայացուցիչ Վիկտորյա Գրաֆեևային։

Աշխարհի չեմպիոնը ոսկե մեդալից բացի արժանացավ նաև 100 հազար դոլարի։

Նունե Ասատրյանը ծնվել է Շիրակի մարզի Սառնաղբյուր համայնքում։ Նա Ռուսաստանի եռակի չեմպիոն է։

1/2032
bottom of page