top of page

ՍԴ-ն մերժել է կանեփի աճեցումն օրինականացնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման առաջարկը


Իտալիայի Սահմանադրական դատարանը մերժել է կանեփի աճեցումն օրինականացնելու վերաբերյալ հանրաքվեի անցկացման առաջարկը, ինչը վրդովմունք է առաջացրել պրոմոութերների շրջանում, որոնք այդ որոշումն անվանել են հարված ժողովրդավարությանը. հաղորդում է Reuters-ը։


Հանրաքվեի առաջարկը նպատակ ուներ օրինականացնել անձնական օգտագործման համար մարիխուանայի աճեցումը և նվազեցնել կանեփի հետ կապված այլ հանցանքների համար նախատեսված պատիժները:


Սահմանադրական դատարանի նախագահ Ջուլիանո Ամատոն հայտարարել է, որ հանրաքվեում ներառվել են նաև այլ ծանր համարվող թմրամիջոցներ, որոնց օրինականացումն անհնար է։


«Սա բավական է, որպեսզի մեզ ստիպեն խախտել բազմաթիվ միջազգային պարտավորություններ», - ասել է Ամատոն։


Հանրաքվեի առաջատար աջակիցներից մեկը՝ պատգամավոր Ռիկարդո Մագին, հայտնել է, որ դատարանի որոշումը «սարսափելի հարված է ժողովրդավարությանը»։ «Իտալիայում հանրաքվե անցկացնելը գրեթե անհնար է», - ասել է նա։

bottom of page