top of page

Իտալիան չեղարկել է COVID-19-ի կարանտինը նաև ոչ եվրոպական երկրների զբոսաշրջիկների համար


Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան տեղեկացրել է, որ մարտի 1-ից հանվելու է կարանտինը երկիր մտնող բոլոր օտարերկրացիների համար. այդ մասին Twitter-ում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։


«Մարտի 1-ից ԵՄ կազմի մեջ չմտնող բոլոր երկրներից եկողների համար գործելու են նույն կանոնները, որոնք գործում են եվրոպական երկրներից եկողների համար։ Իտալիա մտնելու համար բավական կլինեն պատվաստման, ապաքինման մասին վկայականները կամ բացասական թեստը», - ասվում է հաղորդագրությունում։


Ինչպես տեղեկացրել են Իտալիայի առողջապահության նախարարությունում, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, իսկ COVID-19-ով հիվանդացությունը՝ նվազում։ Ըստ վերջին տվյալների՝ երկրում մեկ օրում գրանցվել է վարակման 60 029 նոր դեպք, 89 993 մարդ ապաքինվել է, 322-ը՝ մահացել։

1/1815
bottom of page