Իսրայելը կիրառում է նոր սահմանափակումներ
Կորոնավիրուսի դեմ պայքարի Իսրայելի կառավարական հանձնաժողովը որոշել է խստացնել գործող միջոցները՝ կանխելու օմիկրոն շտամի հետագա տարածումը, մասնավորապես՝ կվերսկսվեն առևտրի կենտրոններում այցելուների թվի սահմանափակումները։
«Դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովի նիստ, որում քննարկվել է օմիկրոնի շտամի տարածման հարցը։ Հանձնաժողովը կայացրել է հետևյալ որոշումները՝ առևտրի կենտրոնները կգործեն «մանուշակագույն նշանի» կանոններով, 15 քմ տարածքում կգտնվի առավելագույնը 1 մարդ։ 100 քմ-ից ավելի տարածք ունեցող խանութների մուտքը կթույլատրվի կանաչ անցագրի ներկայացման դեպքում», - ասվում է հաղորդագրության մեջ։