top of page

Իսրայելի վարչապետը և արտգործնախարարը շնորհակալություն են հայտնել Էրդողանին


Ստամբում Չամլըջայի աշտարակից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տունը լուսանկարելուց հետո լրտեսության կասկածանքով ձերբակալված իսրայելցի ամուսիններն ազատ են արձակվել. այդ մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։


Իսրայելական «Haaretz» թերթը հայտնել է, որ զույգն առավոտյան ինքնաթիռով վերադարձել է հայրենիք։ Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը և արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը համագործակցության համար շնորհակալություն են հայտնել Թուրքիայի կառավարությանը և նախագահ Էրդողանին։


Հիշեցնենք, որ իսրայելցի ամուսնական զույգը Ստամբուլում էր գտնվել զբոսաշրջային նպատակով։ Նրանք Չամլըջայի աշտարակից քաղաքի տեսարժան վայրերը նկարահանելիս նկատել էին նաև Էրդողանի տունը, որն երևացել էր կադրում, ինչից հետո ձերբակալվել էին։

bottom of page