Իսպանիայի հյուսիսում փոթորիկն ու ձյան տեղումները կաթվածահար են արել երթևեկությունը
Իսպանիայի հյուսիսում առնվազն 83 ճանապարհներ, որոնցից 7-ը պատկանում են հիմնական մագիստրալ ցանցին, տուժել են փոթորկի և ձյան տեղումների հետևանքով։ Եղանակային վատ պայմաններում են հայտնվել Արագոն, Աստուրիա, Կանտաբրիա և Կաստիլիա-ի-Լեոն ինքնավար համայնքները. այդ մասին հայտնում է El Pais պարբերականը՝ հղում անելով Ճանապարհային երթևեկության գլխավոր վարչությանը։
Եղանակային վատ պայմաններն առաջացրել է «Բարրա» փոթորիկը, ինչի պատճառով Պիրենեյան թերակղզու 25 նահանգներ գտնվում են բարձր պատրաստության վիճակում․ սպասվում են ձյան տեղումներ, հեղեղումներ, ալեկոծություն։ Հյուսիսային շրջաններում քամու արագությունը հասնում է 72-90 կմ/ժամի։ Ճանապարհներին ամենուր կարելի է տեսնել տապալված ծառեր։