Ե՞րբ է Իսպանիան նախատեսում է գործարկել միջքաղաքային օդային տաքսի
Հինգ տարվա ընթացքում Իսպանիայում առաջին թռչող տաքսին կարողանալու է ուղևորներ փոխադրել` Բալեարյան կղզիների, Վալենսիա և Բարսելոնա. այդ մասին գրում է РИА Новости գործակալությունը:
Աերոմոբիլները մշակում է տեղական ընկերությունը։ Դա կլինի չորս փոքր քառաշարժիչ դրոններից բաղկացած ապարատը, որը սնվում է էլեկտրականությամբ։ Նրա խցիկում կտեղավորվեն հինգ ուղևորներ։
Մեքենան կանցնի մինչև 300 կիլոմետր տարածություն։
Ներկայումս մշակողները աշխատում են առաջին աշխատանքային նախատիպի ստեղծման վրա։ Ենթադրվում է, որ օդային մեքենաները կկարողանան զբոսաշրջային թռիչքներ իրականացնել 2026 թվականին։
Եվրոպական այլ երկրներ և քաղաքներ նույնպես ծրագրում են զարգացնել տրանսպորտի այս տեսակը։ Օրինակ՝ մինչև 2030 թվականը նրանք ցանկանում են օդային տաքսի գործարկել դեպի Փարիզի օդանավակայան։