top of page

Իրաքի ԶՈՒ-ն չեզոքացրել է ԻՊ-ի ինը ահաբեկչի



Իրաքի զինված ուժերը ավիահարված են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության ահաբեկիչների թաքստոցի ուղղությամբ երկրի արեւելքում: Այդ մասին ասվում է շաբաթ հանրապետության անվտանգության ուժերի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, որի բովանդակությունը ներկայացրել է Al Sumaria հեռուստաալիքը, հաղորդում է ТАСС-ը:


Հաղորդագրության մեջ նշվում է, որ հարվածի հետեւանքով չեզոքացվել է ԻՊ-ի ինն ահաբեկիչ: Բոլոր նրանք ներգրավված են եղել երկրի արեւելքում զինվորականների վրա հարձակման գործում:


Հունվարի 21-ին SHAFAQ News լրատվական հարթակը տեղեկացրել է Դիյալ նահանգի արեւմուտքում ԻՊ ահաբեկիչների խմբ՝ բանակային օբյեկտների վրա հարձակման մասին, ինչի հետեւանքով զորվել էր 11 իրաքցի զինծառայող:


ԻՊ-ի ահաբեկիչները օկուպացրել են Իրաքի տարածքի շուրջ մեկ երրորդը 2014 թվականի ամռանը: Հունիսին նրանք գրավել են Մոսուլը՝ երկրի՝ մեծությամբ երկրորդ քաղաքը, եւ հայտարարել այն այսպես կոչված խալիֆաթի մայրաքաղաք:

bottom of page