Իրանն ու Քաթարը քննարկում են երկրների միջև թունել կառուցելու հարցը
Իրանի եւ Քաթարի իշխանությունները բանակցություններ են վարում ստորջրյա թունել կառուցելու մասին, որը կմիավորի երկու երկրները: Այդ մասին կիրակի հայտարարել է Իրանի Նավահանգիստների եւ նավագնացության կազմակերպության գործադիր տնօրեն Մոհամադ Ռասթադը, հաղորդում է ТАСС-ը:
«Ներկայում մենք բանակցություններ ենք վարում Քաթարի հետ ավիատրանսպորտային, ծովային ու նավահանգստային ոլորտներում համագործակցության մասին, ինչպես նաեւ ստորջրյա թունել կառուցելու շուրջ»,-մեջբերում է Ֆարս գործակալությունը:-Քաթարի ու Իրանի միջեւ ստորջրյա թունելի ստեղծումը կարելի է անվանել եզակի նախագիծ»:
Պաշտոնյայի խոսքով՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ուղեւորվել է Քաթար համապատասխան համաձայնագրեր ստորագրելու համար:
Իրանի նախագահ Ռայիսին փետրվարի 21-ին կմեկնի Քաթար գազ արտահանող երկրների ֆորումին մասնակցելու համար, որը տեղի կունենա փետրվարի 20-22-ը: