Իրանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պաշտոնական այցով ժամանել է Մոսկվա։
Այցն իրականացվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական հրավերով։
Նախատեսվում է, որ հունվարի 19-ին Իրանի նախագահը բանակցություններ կվարի Պուտինի հետ։ Հունվարի 20-ին նախատեսված է Ռաիսիի ելույթը ՌԴ Պետդումայում և Մոսկվայի մզկիթում։