top of page

Իրանի նախագահը հայտարարել Է, որ Թրամփին պետք է դատի տան Սուլեյմանիի սպանության համար



Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին պահանջել է դատի տալ նրանց, ովքեր պատասխանատվություն են կրում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատար գեներալ Քասեմ Սուլեյմանիի նկատմամբ հաշվեհարդարի համար: Այդ մասին նա հայտարարել Է Թեհրանում Սուլեյմանիի սպանության երկրորդ տարելիցին նվիրված հանրահավաքում։

«ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և Պետդեպարտամենտի նախկին ղեկավար Մայքլ Պոմպեոն պետք է կանգնեն դատարանի առջեւ և պատասխան տան կատարված հանցագործության համար»,- ասել է Ռաիսին: «Եթե արդարությունը չհաղթի, ապա կհաջորդի Իրանի ժողովրդի հատուցումը»:

Նրա խոսքով՝ «Ալ Քուդս» հատուկ նշանակության ուժերի նախկին հրամանատարն իր կյանքը նվիրել է «տարածաշրջանից չարի ուժերի վտարմանը»: «Սուլեյմանին մեծ զորավար էր և իրենից հետո թողել է մուսուլմանների հողերը գրաված թշնամիների դիմադրության դպրոցը», - ընդգծել Է նախագահը։

Գեներալ Սուլեյմանին զոհվել է 2020 թվականի հունվարի 3-ին Բաղդադի օդանավակայանի մերձակայքում ԱՄՆ ՌՕՈՒ անօդաչու սարքի հարվածի հետեւանքով՝ Իրաքի շիաների «Ալ Հաշդ աշ Շաաբի» խմբավորման հրամանատարի տեղակալ Աբու Մահդի ալ Մուհանդիսի հետ միասին: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հրթիռային հարվածը հասցվել է այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ։ Պենտագոնի վարկածով՝ գործողությունը պաշտպանական բնույթ էր կրում եւ նպատակ ուներ պաշտպանել Իրաքում տեղակայված ամերիկացի զինծառայողներին՝ իբր իրանցի գեներալի կողմից սպանված դիվերսիաներից:

1/1815
bottom of page