top of page

Թալիբները հայտնել են իրանցի սահմանապահների հետ մարտերի դադարեցման մասին


Թալիբների և իրանցի սահմանապահների միջև բախումները Աֆղանստանի և Իրանի սահմանի Նիմրոզ նահանգում դադարել են. հաղորդել է թալիբների ներկայացուցիչ Բիլալ Քարիմին: Ավելի վաղ Աֆղանական Anna News գործակալությունը հաղորդել էր, որ թալիբները բախման մեջ են մտել իրանցի սահմանապահների հետ, ինչի արդյունքում գրավել են Իրանի հետ սահմանին գտնվող հսկիչ-անցագրային կետ: Իրանական Tasnim գործակալությունը հայտնել է, որ բախումների պատճառ են դարձել այն ֆերմերները, որոնք, իբր, խախտել են Աֆղանստանի հետ սահմանը:

Քարիմիի խոսքով՝ թալիբների և իրանական սահմանապահ ուժերի միջև բախումներն արդեն դադարեցվել են, տուժածներ չկան։



1/1801
bottom of page