Եզդի աղջկա սպանության համար ԻՊ մարտիկը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Գերմանական դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել «Իսլամական պետություն» խմբավորման նախկին անդամին իրաքցի Թահու ալ-Ջումայլիին՝ Հյուսիսային Իրաքում ազգային փոքրամասնություն հանդիսացող եզդիների ցեղասպանության մեղադրանքով. հայտնում է BBC news-ը։
Ալ-Ջումաիլին ԻՊ-ի առաջին անդամն է, որ դատապարտվում է եզդիների դեմ հանցագործությունների համար:
Նա մեղավոր է ճանաչվել 5-ամյա եզդի աղջկա սպանության մեջ, որին գնել և ստրկացրել է 2015 թվականին, որոշ ժամանակ շղթայել, ապա թողել, որ ծարավից մեռնի։
Մյուս մեղադրանքները ներառում են ռազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ, ցեղասպանություն և մարդկանց թրաֆիքինգ:
Դատավճռի հրապարակման ժամանակ ամբաստանյալն ուշագնաց է եղել։