top of page

Ինտերպոլի նոր ղեկավարն ընտրվել է ԱՄԷ-ից


Արաբական Միացյալ Էմիրությունները ներկայացնող գեներալ Նասեր ար-Ռայիսին ընտրվել է Ինտերպոլի նախագահի պաշտոնում. այդ մասի հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով կազմակերպության հաղորդագրությանը:


«Պարոն Ահմադ Նասեր ար-Ռայիսին Արաբական Միացյալ Էմիրություններից ընտրվել է նախագահի պաշտոնում 4-ամյա ժամկետով», - ասվում է կազմակերության թվիթերյան հաղորդագրության մեջ:


Ինտերպոլի նախագահի պաշտոնը 2018 թվականից զբաղեցրել էր Կիմ Չժոն Յանը Հարավային Կորեայից:


bottom of page