ԱՄՆ-ում հաջողությամբ փորձարկել են ինքնակառավարվող բեռնատար (տեսանյութ)
Ամերիկյան Արիզոնա նահանգում առանց վարորդի և առանց հեռակառավարման բեռնատարն աշխարհում առաջին անգամ անցել է հանրային նշանակության ավտոճանապարհներով. այդ մասին հայտնում է բեռնատարը ստեղծած TuSimple ընկերության մամուլի ծառայությունը։
Թեստ-դրայվը կատարվել է դեկտեմբերի 22-ի գիշերը։ Ինքակառավարվող բեռնատարը 80 րոպեում անցել է մոտ 130 կմ։ Այն կարողացել է հաջող անցնել խաչմերուկները, փոխգործակցել է այլ տրանսպորտային միջոցների հետ, անհրաժեշտության դեպքում փոխել երթևեկության գոտին։
TuSimple-ում ավտոնոմ մեքենայի մշակմամբ զբաղվել են 1․5 տարի։