top of page

Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին



Իրանը հայտարարել է Թուրքմենստանի հետ գազի շուրջ շփումները վերականգնելու անհրաժեշտության մասին: Այդ մասին հայտարարել է ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին:


Նրա խոսքով՝ Թուրքմենստանը համոզված է, որ Իսլամական Հանրապետությունը մտադիր է լուծել ներկայիս խնդիրները, եւ Թուրքմենստանի հետ Իրանի՝ գազի շուրջ շփումը նույնպես պարտադիր կվերականգնի: «Մենք պետք է վերացնենք խոչընդոտները, որպեսզի գրանցենք տնտեսական աճ ու արտահանման զարգացում», հավելել է նա: «Գոյություն ունի համապատասխան տնտեսական եւ առեւտրային ենթակառուցվածք երկկողմանի ու տարածաշրջանային համագործակցության համար, եւ մենք պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ՝ թեթեւացնելով առեւտրականների ու արտահանողների գործունեությունը»,-նշել է Ռայիսին:


Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ Շանհայի համագործակցության կազմակերպությանն Իրանի անդամակցումը հող է նախապատրաստում տարածաշրջանային կապերն ընդլայնելու համար: Նա ընդգծել է, որ չկան խոչընդոտներ հարեւան ու տարածաշրջանային երկրների հետ հարաբերություններն ամրապնդելու ճանապարհին:

bottom of page