top of page

2021-ը հպարտ հաղթանակների տարի էր․ Կիմ Չեն Ըն



Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի կառավարող Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեի ամփոփիչ լիագումար նիստին հայտարարել է, որ 2021 թվականը հպարտ հաղթանակների տարի է եղել։ Նա նշել է, որ անցած տարի իրենք մի շարք տնտեսական նվաճումներ են ունեցել, փոխանցում են տեղական ԶԼՄ-ները։


Աշխատանքային կուսակցության Կենտրոնական կոմիտեն էլ, իր հերթին, նշել է, որ ակտիվորեն փնտրում և ներդնում են տնտեսության կայունացման տարբեր մեթոդներ ծայրահեղ պայմանների համար՝ նկատի ունենալով համավարակն ու սահմանների փակում նախատեսող գործող միջոցները։


Նշվում է, որ Հյուսիսային Կորեան կողմ է երկրի տնտեսության ինքնուրույն զարգացմանը։

1/1815
bottom of page