top of page

Ջինսե տաբատ կրելու համար Մագնուս Կարլսենը հեռացվել է շախմատի առաջնությունից

Շախմատի մեծ վարպետ Մագնուս Կարլսենին հեռացրել են Նյու Յորքում ընթացող արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունից, քանի որ նա 9-րդ տուրին ներկայացել է ջինսե տաբատով։ 

ՖԻԴԵ-ից նշել են, որ Կարլսենին տուգանել է 200 դոլարով։ Նրան հնարավորություն է տվել փոխվել ու ներկայանալ ճիշտ հանդերձանքով, ինչից աշխարհի առաջին համարը հրաժարվել է։

Կարլսենը պատմել է, որ մրցափուլից առաջ հանդիպում է ունեցել և ստիպված է եղել արագ փոխել հագուստը:

«Ես հագա վերնաշապիկ, բաճկոն և, ճիշտն ասած, նույնիսկ չմտածեցի ջինսե տաբատի մասին, նույնիսկ կոշիկներս չփոխեցի»,- ասել է Կարլսենը։

34-ամյա շախմատիստը հավելել է, որ չի բողոքարկելու որոշումը։

bottom of page