top of page

Հուսիթ ապստամբները հայտարարել են Դուբայի օդանավակայանի ուղղությամբ բալիստիկ հրթիռ արձակելու մասին


Եմենի հյուսիսում իշխող հուսիթ ապստամբները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռ են արձակել Դուբայի օդանավակայանի ուղղությամբ:


Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, մայրաքաղաք Աբու-Դաբիում ոչ մեծ հրդեհ էր բռնկվել, որի պատճառը, ըստ տեղի ոստիկանության, անօդաչուի հարվածն էր: Դուբայի իշխանությունները չեն հաստատել միջազգային օդանավակայանի հրթիռակոծումը կամ աշխատանքի խափանումը՝ չնայած ապստամբների հայտարարությանը:


«Աբու Դաբիի օդանավակայանն ու Էլ-Մուսաֆա նավթավերամշակող գործարանը հրթիռակոծվել են չորս թևավոր հրթիռով, իսկ Դուբայի օդանավակայանը՝ բալիստիկ հրթիռով», - «Ալ-Մասիրա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է հուսիթների զինված ուժերի ներկայացուցիչը:

bottom of page