Հուսիները հայտարարել են հրթիռներով և անօդաչուներով ԱՄԷ-ի ուղղությամբ հերթական գրոհի մասին
Եմենական «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժումը կրկին բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով գրոհել է Արաբական Միացյալ Էմիրությունների տարածքը. հաղորդում Է Almasirah հեռուստաալիքը, հունվարի 31-ին հայտնել է խռովարարների զինված ուժերի պաշտնական ներկայացուցիչ գեներալ Յահյա Սարիան: «Մեր զինված ուժերն Աբու Դաբիի Էմիրության կարևոր թիրախներին հարվածներ են հասցրել մի քանի «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռներով և Դուբայի Էմիության այլ թիրախների «Սամադ-3» դրոնների միջոցով՝ «Եմենի փոթորինկ - 3» գործողության շրջանակներում», - ասել է նա: Սարիան հերթական անգամ նախազգուշացրել Է Էմիրությունների բնակիչներին, երկրում բնակվող օտարերկրացիներին և ընկերությոններին, որ նրանք «հեռու մնան կենսականորեն կարևոր օբյեկտներից»՝ սպառնալով մոտ ժամանակներս դրանց վրա նոր հարձակումներով: