Հունաստանում այրվող նավի բոլոր ուղևորներն ու անձնակազմի անդամները տարհանվել են
Հունաստանում այրվող նավի բոլոր՝ 237 ուղևորները և անձնակազմի 51 անդամները տարհանվել են․ ոչ ոք չի տուժել. այտնում է Աթենքի լրատվական АМНА գործակալությունը։
Հրդեհը բռնկվել էր Euroferry Olympia նավում վաղ առավոտյան։ Նավը ուղևորություն էր իրականացնում հունական Իգումենիցա քաղաքի և իտալական Բրինդիձիի միջև։
Հրդեհը դուրս է եկել վերահսկողությունից։ Նախնական տվյալներով՝ այն սկսվել է երրորդ հարկի տախտակամածից, պատճառն անհայտ է։