top of page

2021-ին Huawei-ի եկամուտը պանդեմիայի և ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին նվազել



Չինական առաջատար հեռահաղորդակցական կորպորացիայի Huawei-ի վաճառքից եկամուտը 2021 թվականին COVID-19 համաճարակի եւ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին, ըստ նախնական գնահատականների, կազմել է 634 միլիարդ յուան ​​(մոտ 99 միլիարդ դոլար)՝ կրճատվելով 28,8 տոկոսով: Այս մասին են վկայում ընկերության հրապարակած տվյալները, փոխանցում է ТАСС-ը։


«2022 թվականին մենք պետք է պատասխանենք մի շարք մարտահրավերների։ Մենք սերտորեն կհամագործակցենք ամբողջ աշխարհի գործընկերների հետ՝ անդադար ջանքեր գործադրելու, միասին դժվար ժամանակները հաղթահարելու համար»,-ասվում է Huawei-ի WeChat սոցցանցում հրապարակված հայտարարության մեջ։


2019 թվականից ընկերությունը գտնվում է խիստ ճնշման տակ՝ իր նկատմամբ կիրառված ԱՄՆ պատժամիջոցների պատճառով։ Սմարթֆոնների արտադրության եւ վաճառքի հետ կապված ընկերության բիզնեսը հատկապես ծանր հարված է ստացել այն բանից հետո, երբ դադարեցվել է նորագույն չիպերի մատակարարումը եւ արգելափակվել ամերիկյան տեխնոլոգիաների հասանելիությունը։

1/1814
bottom of page