top of page

«Աղոթում եմ Ուկրաինայի համար». Հռոմի Պապ



Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը աղոթում է Ուկրաինայի և լուրջ միջազգային երկխոսության միջոցով լարվածությունը կարգավորելու համար: Այդ մասին հովվապետն ասել է ավանդական կիրակնօրյա պատարագի ժամանակ Սուրբ Պետրոսի հրապարակում, հաղորդում է ТАСС-ը:


«Աղոթում եմ հանուն Ուկրաինայի, նրա բոլոր եկեղեցիների ու կրոնական համայնքների, ժողովրդի ու լուրջ միջազգային երկխոսության, ոչ թե զենքի միջոցով լարվածության կարգավորման: Թող գալիք Սուրբ Ծնունդը խաղաղություն ավետի Ուկրաինային»,-ասել է Ֆրանցիսկոսը: Բացի այդ, հովվապետը խորը հիասթափություն է հայտնել աշխարհում զենքի արտադրության ծավալների վերջին վիճակագրության վերաբերյալ: «Այս տարի ավելի շատ զենք է արտադրվել, քան նախորդ տարի: Զենքը ելք չէ»,- հավելել է նա:


Վերջին շրջանում Արևմուտքի երկրներում, ինչպես նաև Կիևում հնչում են կարծիքներ Ուկրաինայում Ռուսաստանի հնարավոր ներխուժման մասին: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն անվանել է այդ տեղեկատվությունը դատարկաբանություն և լարվածության անհիմն սրում: Նա ընդգծել է, որ Ռուսաստանը ոչ ոքի համար սպառնալիք չէ: Միևնույն ժամանակ Պեսկովը չի բացառել սադրանքների հավանականությունը, որպեսզի արդարացվեն այդպիսի հայտարարությունները, և նախազգուշացրել, որ Ուկրաինայի հարավ-արևմուտքում ճգնաժամը լուծելու ուժային որոշումները լուրջ հետևանքներ կունենան:


1/1808
bottom of page