Հռոմի պապը կանանց նկատմամբ բռնությունն անվանել է վիրավորանք առ Աստված
Հռոմի Ֆրանցիսկոս պապը նոր տարվա առաջին իսկ օրը կարդացած քարոզի ժամանակ կրկին անդրադարձել է կանանց իրավունքի թեմային: «Մայրերը կյանք են տալիս, իսկ կանայք պահպանում են աշխարհը, եկեք բոլորս միասին աշխատենք այն ուղղությամբ, որ հոգ տանենք մայրերի մասին և պաշտպանենք կանանց: Ինչպես կարելի է բռնություն գործադրել կանանց նկատմամբ, բավական է: Կանանց ցավ պատճառել, նշանակում է վիրավորել Աստծուն, ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավարը: Ֆրնացիսկոս պապը բազում անգամներ քննադատել է կանանց նկատմամբ բռնություն գործադրողներին։