Հոնկոնգի երկնաքերում հրդեհի պատճառով մոտ 350 մարդ է արգելափակվել
Հոնկոնգի Առևտրի համաշխարհային կենտրոնի 40-հարկանի շենքում, որտեղ հրդեհ է բռնկվել, մոտ 350 մարդ մնացել է «թակարդում». այդ մասին հայտնում է Dimsum Daily պորտալը։ Հաղորդվում է առնվազն 7 վիրավորի մասին։ Բացի դրանից, 5 մարդու մոտ նկատվում են շմոլ գազից թունավորման նշաններ։
Նշվում է, որ հրդեհը բռնկվել է առաջին հարկում գտնվող տեխնիկական սենյակում, որից հետո կրակը տարածվել է։
Երկնաքերում տեղակայված են առևտրի կենտրոններ, ռեստորաններ և գրասենյակներ: Հրդեհի պատճառները պարզվում են։