top of page

Հնդկաստանի դեսպանատունը քաղաքացիներին կոչ է արել ժամանակավորապես լքել Ուկրաինան


Ուկրաինայում Հնդկաստանի դեսպանատունը կոչ է արել իր քաղաքացիներին ժամանակավորապես լքել երկիրը՝ ստեղծված իրավիճակի անորոշության պատճառով։


«Ներկայիս իրավիճակի անորոշության պատճառով Ուկրաինայում գտնվող Հնդկաստանի քաղաքացիները, հատկապես ուսանողները, որոնց մնալն անհրաժեշտություն չէ, կարող են մտածել ժամանակավոր հեռանալու մասին: Հնդկաստանի քաղաքացիներին նաև խորհուրդ է տրվում խուսափել դեպի Ուկրաինա բոլոր ոչ էական ճանապարհորդություններից», - ասվում է դեսպանատան կայքում հրապարակված հայտարարության մեջ։


Դիվանագիտական ​​ներկայացուցչությունը նաև կոչ է արել Հնդկաստանի քաղաքացիներին տեղեկացնել դեսպանատանը Ուկրաինայում իրենց գտնվելու վայրի մասին, որպեսզի անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի կապ հաստատել։

bottom of page