top of page

Հնդկաստանում հարսանիքի ժամանակ 13 մարդ է մահացել՝ ընկնելով ջրհորը


Հնդկաստանի Ուտար Պրադեշ նահանգում հարսանեկան արարողության ժամանակ 13 մարդ է մահացել. հաղորդում է BBC-ն։ Ըստ ոստիկանության՝ բոլոր զոհերը եղել են կանայք և երեխաներ։ Նրանք նստած են եղել ջրհորը ծածկող մետաղյա սալի վրա, սակայն սալը նրանց ծանրության տակ կոտրվել է։ Եվս 2 մարդ վիրավորվել է և տեղափոխվել հիվանդանոց։


Ողբերգությունը տեղի է ունեցել չորեքշաբթի երեկոյան ավանդական «հալդի» արարողության ժամանակ, որի ընթացքում հարազատները հարսի և փեսայի դեմքերին քրքումի մածուկ են քսում՝ որպես բարեկեցության նշան։


Երբ սալը կոտրվել է, մյուս հյուրերը վազել են տուժածներին փրկելու և նրանց տեղափոխել մոտակա հիվանդանոց: 11 մարդ մահացել է տեղում, ևս երկուսը՝ հիվանդանոցում։

bottom of page