top of page

Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետին տեղափոխող ուղղաթիռն աղետի է ենթարկվել. կան զոհեր


Ուղղաթիռը, որի մեջ եղել է Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ գեներալ Բիփին Ռավաթը, դեկտեմբերի 8-ի առավոտյան աղետի Է ենթարկվել երկրի հարավում գտնվող Թամիլնադի նահանգում: Այդ մասին հաղորդել է The Times of India-ն: Հաղորդվում է չորս մարդու զոհվելու մասին, նաև փրկվել են տուժած երեք ուղևորները: Սակայն պաշտպանության շտաբի պետի վիճակի մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել:


Ուղղաթիռը թռել է Սուլուրի ռազմաօդային ուժերի կայանից և ուղևորվել Թամիլնադի հարավային նահանգի Վելինգթոն քաղաքում գտնվող զինված ուժերի շտաբային քոլեջ: Հետագայում Հնդկաստանի ռազմաօդային ուժերը հաստատել են Մի-17-ի աղետի ենթարկվելու փաստը, որի մեջ եղել է գեներալ Բիփին Ռավաթը, և հաղորդել են, որ ընթանում է միջադեպի հետաքննություն:


Ուղղաթիռում գտնվել Է 14 մարդ, ներառյալ պաշտպանության շտաբի պետի կինը և մի շարք սպաներ: Աղբյուրների տվյալներով՝ ուղղաթիռի կործանումից հետո գեներալին հիվանդանոց են տեղափոխել բուժման համար. հոսպիտալացվել է երկու մարդ: Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները, կատարվում Է զոհերի ճանաչում:

1/1808
bottom of page