top of page

Դելիի իշխանություններն արգելել են տոնել Սուրբ Ծնունդն ու Ամանորը


Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի իշխանություններն արգելել են Սուրբ Ծննդի և Ամանորի զանգվածային միջոցառումները։ Պատճառը կորոնավիրուսի Օմիկրոն շտամի տարածման մտավախությունն է. այդ մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Դելիի տարերային աղետների վերացման հարցերով վարչությանը։ Հնդկաստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում Օմիկրոն շտամով վարակվածների շրջանում դեռևս մահվան դեպք չի գրանցվել։ Մեծ մասի մոտ հիվանդությունն ընթանում է առանց բարդ ախտանշաններ։ Այդուհանդերձ, նշվում է, որ վերջին օրերին նոր շտամով վարակվածների թիվը կտրուկ աճել է։

bottom of page