Հնդկաստանում ջրհեղեղի զոհն է դարձել 17 մարդ
Առնվանզ 17 մարդ է զոհվել Հնդկաստանի հարավարևելյան Անդհրա-Պրադեշ նահանգում, որին սեզոնային հորդառատ անձրևներ ու հեղեղումներ են պատուհասել։ Եվս 100 մարդ էլ անհետ կորած է համարվում. այդ մասին հայտնում է The Times of India-ը։
Նահանգային իշխանությունները տուժածների ժամանակավոր տեղակայման ճամբար են ստեղծել և բնակչությանն ապահովում են անվճար սննդով։
Տեղումները սկսել են հինգշաբթի երեկոյան։ Մի շարք գյուղեր ու ճանապարհներ ջրածածկ են եղել։