Հնդկաստանն օգտագործում է անօդաչուները COVID-19-ի դեմ պատվաստանյութեր տեղափոխելու համար
Հնդկաստանի ցամաքային զորքերը սկսել են օգտագործել անօդաչու թռչող սարքերը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերն առանձին կայազորներ տեղափոխելու համար, որոնք գտնվում են լեռնային ու դժվարանցանելի տեղանքում: Կիրակի ANI տեղեկատվական գործակալության հաղորդմամբ՝ այդպիսի առաջին մատակարարումն իրականացվել է նախորդ շաբաթ. հաղորդում է TASS-ը:
Դեղամիջոցները տեղափոխվել են օդային ճանապարհով Ջամու եւ Քաշմիրի տարածքի հյուսիսային շրջաններ: Հիմնականում դրանք զինծառայողներին կրկնակի պատվաստելու համար դեղամիջոցներն էին: Ներկայում Հնդկաստանի լեռնային շրջաններում ձյուն է տեղացել, եւ ցամաքային ճանապարհով բավականինն բարդ է հասնել հեռավոր ստորաբաժանումներ: