top of page

Արաբկիրի ոստիկանները հետապնդել ու վնասազերծել են տունը րոպեներ առաջ թալանած գողին

  • Writer: Ani
    Ani
  • Oct 28, 2024
  • 1 min read

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում բնակարանային գողություն է տեղի ունենում, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները Ազատության պողոտա 25 շենքի բակում նկատել են կասկածելի 2 քաղաքացիների, իսկ վերջիններս, տեսնելով ոստիկաններին, դիմել են փախուստի։

Համայնքային ոստիկանները հետապնդել են նրանց և հաջողվել է մեկին բնակարանային գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ նոր բանալի, 2 հատ արծաթագույն վզնոց, 2 հատ վզնոց՝ կախազարդով, 5 հատ արծաթագույն մատանի, 4 զույգ արծաթագույն ականջօղ և 1 հատ ականջօղ։


1/2081
bottom of page