top of page

ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ, ՈՐ ԵՐԵՒԱՆՆ ՈՒ ԲԱՔՈՒՆ ՇՈՒՏՈՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԿՀԱՍՏԱՏԵՆ՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՒԷ ՄԵԿԻ «ԴԱՌԸ ՀԱՄԻ» ԶԳԱՑՈՂՈՒԹՅԱՆ. ՌԴ ԴԵՍՊԱՆ

Ռուսաստանը շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության շուտափույթ հաստատմամբ, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։



«Ցանկացած խաղաղության պայմանագրի նախապատրաստումը ծանր և շատ պատասխանատու գործընթաց է։ Մոսկվան շահագրգռված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ հաստատվի կայուն խաղաղություն։ Միևնույն ժամանակ, հնարավոր է, որ տարածաշրջանի համար ճակատագրական այս փաստաթուղթը հիմնված լինի բոլոր փոխադարձ մտահոգությունների արդարացի կարգավորման վրա՝ առանց կողմերից որևէ մեկի «դառը համի» զգացողության», - ասել է ՌԴ դեսպանը։


«Ռուսաստանը միշտ պատրաստ է աջակցություն ցուցաբերել մեր հայ և ադրբեջանցի գործընկերներին երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցում՝ հետևելով Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020-2022 թվականների եռակողմ համաձայնագրերի ոգուն և տառին։ Նման օգնության ձևերն ու ծավալները պետք է ընտրեն հենց բանակցող կողմերը»,- հավելել է Կոպիրկինը։



1/1787
bottom of page