Search
«Լայպցիգը» հայտարարել է գլխավոր մարզչի պաշտոնանկության մասին
- anigevorgn
- Mar 30
- 1 min read
«ՌԲ Լայպցիգը» հայտարարել է Մարկո Ռոզեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
«ՌԲ Լայպցիգը կիրակի օրը պաշտոնանկ է արել գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեին։ Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես։ Իրենց պաշտոնները լքում են նաև նրա օգնականներ Ալեքսանդր Զիկլերը, Մարկո Կուրտը, Ֆրենկ Հայդեքը և Ֆրանկ Էգիգը։
Ակումբը մոտ ժամանակներս կհայտարարի, թե ով կմարզի թիմը մինչև մրցաշրջանի ավարտը»,- ասվում է «Լայպցիգի» հաղորդագրության մեջ: