Թալանել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավարի բնակարանը
- anigevorgn
- 6 days ago
- 1 min read
Ապրիլի 6-ին բնակարանային գողություն է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Լևոն Դալլաքյանը, ով հայտնել է, որ ապրիլի 4-ի՝ ժամը 14:00-ից մինչև ապրիլի 6-ի՝ ժամը 18:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել Միկոյան փողոցում գտնվող իր բնակարան և կատարել գողություն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Տեղում Ն. Դալլաքյանը ոստիկաններին հայտնել է, որ իրեն անհայտ հանգամանքներում են մուտք գործել իր բնակարան և գողացել ոսկյա զարդեր։
Դեպքի փաստով ոստիկանության Դավիթաշենի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով «գողություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կայքի տեղեկություններով՝ Լ Դալլաքյանը աշխատում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատան բաժանմունքի ղեկավար, իսկ նրա տնից գողացված ոսկեղենը գնահատվում է մոտ 2 միլիոն դրամ։