Հնարավոր է՝ չեղարկենք օրենքը, որով թույլատրվում էր զորակոչիկին ծառայել ծառայության մեջ գտնվող եղբոր հետ. Պապիկյան
Առանձնահատուկ վերաբերմունք ունեմ ՀՀ Զինված ուժերում ծառայած տղաների , նրանց հարազատների, ծնողների նկատմամբ, նմանատիպ առանձնակի վերբերմունք ունեմ խուսափածների նկատմամաբ, բայց երբեմն անհրաժեշտ է այդ խուսափելու հանգամանքները հւիմնավորել, լրագրողների հետ զրույցում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Ես բժիշկ չեմ և չեմ կարող գնահատել, թե ով, ինչ հիվանդության պատճառով է խուսափել ծառայությունից։ Բայց ես կարող եմ գնահատել, թե ով է ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու բերումով ծառայությունից խուսափել։ Կան չափելի և անչափելի գնահատականներ։ Իմ գնահատականը հստակ է՝ անկախ անձերից ու դերակատարներից»,-նշեց Պապիկյանը։
Ինչ վերաբերում է երկու եղբայների զոհվելու հանգամանքներին, Պապիկյանը նշեց, թե առիթ ունեցել է դրանով հետաքրքրվելու․ «ՀՀ օրենսդրությունը թույլ է տալիս, որ բանակում ծառայող եղբայր ունեցող զորակոչիկն ունենա ընտրելու հնարավորություն՝ ուզո՞ւմ է ծառայել եղբոր հետ, թե՞ ոչ։ Իհարկե, այն 27 դեպքերը, որոնք 44-օրյա պատերազմի ժամանակ արձանագրվել են, դրանք տարբեր հանգամանքներ են , բայց քիչ չեն դեպքերը, երբ ծառայության բերումով եղբայրները գտնվել են առաջնագծում։ Իմ վերաբերմունքն այն է, որ սա անարդարացի է և պետք է քայլեր ձեռնարկվեն, որ շտկվի։ Բայց այստեղ հարց է գալիս՝ եթե մենք փորձենք կառավարության որոշմամբ կամ օրենքով սահմանափակել եղբայրների՝ նույն տեղում գտնվելը, մենք սահմանափակելո՞ւ ենք նույն տեղում ծառայելու հնարավորությունը, քանի որ մենք չենք որոշում՝ լինի՞ ռազմական գործողություն, թե՞ ոչ, մենք չենք որոշում՝ ռազմական գործողության ժամանակ երկու եղբայները լինե՞ն առաջնագծում, թե՞ ոչ։ Սա հարց է, որը նաև հանրային վերաբերմունքի խնդիր ունի։ Խաղաղության պայմաններում եղբայների, ծնողների համար էլ է կոմֆորտ, որ երկու եղբայները միասին են ծառայում։ Այստեղ դրական բան կա։ Բայց երբ հարցը տեղափոխում ենք պատերազմական իրավիճակ, այստեղ հարց է առաջանում, որ եղբայրները կարող են հայտնվել նույն տեղում»։
Պապիկյանը նշեց նաև, թե հարցը, որ պատերազմում զոհվածների եղբայները այլևս չեն ծառայելու բանակում, մասամբ լուծվել էր։
«Բայց երբ խաղաղ վիճակ ունենք և բանակում ծառայող եղբայրներ, որոնք իրենց որոշմամբ ուզում են ծառայել իրենց եղբոր մոտ, մենք հիմա որոշում պետք է ընդունենք՝ գուցե սա պետք է չեղարկվի՞։ Այս հարցն ավելի եմ սրում, որպեսզի հանրային արձագանքներ ստանանք»։