Search
«Բյուջեի այսօրվա քննարկումներին ընդդիմադիրների բացակայությունն ինչո՞վ է պայմանավորված»․ Ալխաս Ղազարյան
- anigevorgn
- Oct 30, 2024
- 1 min read

ԱԺ-ում ընթացող 2025 թվականի պետական բյուջեի քննարկումներին հանձնաժողովների ընդդիմադիր անդամները չեն մասնակցում, նկատեց ՔՊ-ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը․ «Արդեն երկու ժամ է՝ լուրջ բլոկներ ենք քննարկում, հանձնաժողովների ընդդիմադիր պատգամավորների բացակայությունն ինչո՞վ է պայմանավորված, պատշաճ ծանուցվե՞լ են»,- հետաքրքվեց պատգամավորը։ Նիստը վարող հանձնաժողովների նախագահները նշեցին, որ ծանուցվել են, իսկ թե ինչու են բացակայում՝ չգիտեն։Նշենք, որ քննարկվում է վարչապետի, նախագահի, ԱԺ, ՍԴ աշխատակազմերին, Հակակոռուպցիոն կոմիտեին և իրավապահ մարմիններին 2025 թվականին պետբյուջեից հատկացվող ֆինանսական միջոցները։