Search
Երևանում, բակային շրջագայության ընթացքում, պարեկները 2 տղամարդու մոտ արգելված իրեր են հայտնաբերել
- anigevorgn
- Mar 22
- 1 min read

Մարտի 22-ին, ժամը 4:40-ի սահմաններում, Երևան քաղաքի պարեկները բակային շրջագայության ընթացքում Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և «Մերսեդես» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել 32 և 39-ամյա երկու տղամարդու: Հայտնում են ՆԳՆ-ից։
32-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 19.5 սմ երկարությամբ ծալովի դանակ, իսկ ուղևոր՝ Երևանի բնակիչ 39 ամյա մեկ այլ քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է «Մակարով» տիպի ատրճանակ՝ փամփշտատուփով, լիցքավորված 8 փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։