top of page

ՀՀ ոստիկանապետը Վրաստանում է



Aliq.ge-ն հայտնում է, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ընդունել է պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ, գեներալ-մայոր Վահե Ղազարյանին։ Այս մասին տեղեկությունը տարածում է Վրաստանի կառավարությունը:


Ըստ հաղորդագրության, հանդիպմանը քննարկվել է երկու երկրների համագործակցությունը։ Նշվել է Վրաստանի և Հայաստանի իրավապահ մարմինների արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև գործընկերությունը անդրազգային հանցավորության և անվտանգության այլ մարտահրավերների դեմ պայքարում։


Հանդիպման ընթացքում խոսվել է Վրաստանի վարչապետի հաջող միջնորդության մասին, որի արդյունքում հայ գերիները ազատ են արձակվել, իսկ Ադրբեջանին փոխանցվել է ականապատ տարածքների քարտեզները։ Կառավարության ղեկավարը պատրաստակամություն է հայտնել հետագա ակտիվ համագործակցության համար և նշել, որ Վրաստանը աջակցում է երկխոսությանը, ինչը կնպաստի տարածաշրջանում կայուն խաղաղության և կայունության ապահովմանը։


Զրույցում կարևորվել են նաև ժողովուրդների միջև բարեկամական և բարիդրացիական հարաբերությունների երկարամյա պատմությունը և գործընկերության հետագա ընդլայնման հեռանկարները։

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին:

1/1808
bottom of page